Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հիմնականում լուծված է. Մոսկվան պատրաստ է գործնականում աջակցել սահմանազատմանը. Լավրով

Հոկտեմբեր 23,2023 21:30

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հիմնականում լուծված է, մնացել են գործնական քայլեր՝ ուղղված հարաբերությունների ամբողջական կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումից հետո:

«Երկու կողմերն էլ համաձայնվեցին, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, իսկ դա գլխավոր չլուծված խնդիրն էր»,-ընդգծել է Լավրովը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդրին՝ Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է, որ Բրյուսելը, Վաշինգտոնը շարունակում են  գործընթացին ընդգրկվելու փորձերը:  «Վերջին 1 տարում եղել են սահմանազատման գործընթացին ընդգրկվելու փորձեր, առաջին հերթին՝ Եվրամիության կողմից»,-ասել է Լավրովը:

Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է գործնականում աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև  սահմանազատման գործընթացի մեկնարկին։

«Բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ այն ամենը, ինչ անհրաժեշտ է սահմանազատման վերաբերյալ քննարկելու և համաձայնեցնելու համար, այդ թվում՝ առաջին հերթին խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները, գտնվում են Ռուսաստանի Դաշնության ձեռքում։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր սարքել: Թող նրանք  իրենց բախտը փորձեն Բրյուսելում, բայց մենք միշտ պատրաստ ենք իսկապես օգնել  սկսելու իրական սահմանազատում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը նաև ասել է, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024թ. առաջին կեսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031