Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը ԱՀ պետաշխատողներին աշխատավարձ վճարելու իրավասություն չունի. Տիգրան Խաչատրյան

Հոկտեմբեր 23,2023 20:02

«Ուզում եմ պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը աշխատավարձեր վճարելու կամ աշխատավարձերի գծով փոխհատուցումներ անելու  որեւէ իրավական իրավասություն չունի: Համապատախանաբար գնահատելով այն հանգամանքը, որ բոլոր մարդիկ պետք է ունենան բավարար միջոցներ՝ այստեղ կեցության հետ կապված հարցերը լուծելու համար, մենք որոշել ենք, որ մեր բոլոր ծախսերը պետք է լինեն թիրախային եւ ունենան դրամական աջակցության եղանակ»,-այս մասին  ճեպազրույցի ժամանակ ասաց Կառավարության Հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված պետաշխատողների աշխատավարձերի՝ մինչև տարեվերջ վճարելու գործընթացին:

«Այն, ինչ մենք հայտարարել ենք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում (նկատի ունի 50-հազարական դրամի  չափով աջակցությունը-Գ.Հ.), այդ որոշումը կայացվել է այն հիմքի վրա, որ դեռեւս բազմաթիվ մարդիկ աշխատելու, աշխատանք գտնելու ճանապարհին են, իրենց որոշումները չեն վերջնականացրել, բնականաբար ունենալով որոշ միջոցների պակաս կամ սղություն՝ կօգտվեն Կառավարության աջակցության ծրագրից եւ իրենց հիմնական խնդիրները կլուծեն»,-հավելեց Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետը նաեւ շարունակեց պարզաբանել. «Երբ մենք հատուցման չափն ենք որոշել, նկատի ենք ունեցել նաեւ այն միջին աշխատավարձերը, որոնք մարդիկ կարող էին ստացած լինել, եւ մեր միջին հաշվարկները ցույց էին տալիս, որ, օրինակ, մեկ ընտանիքի հաշվով՝ 200 հարյուր հազար դրամ է, եթե ընտանիքը բաղկացած էր 4 մարդուց: Ինչո՞ւ եմ 4-ը հիշատակում, որովհետև մեր հաշվառման տվյալները հուշում են, որ 100 հազար հաշվառված մեր հայրենակիցները՝ բռնի տեղահանվածները, հենց մոտավորապես 25 հազար ընտանիք են ներկայացնում: Դա այն չափն է, որը պետք է բավարար լինի, կամ չեմ ուզում ասել՝ նաեւ մեծությամբ առնվազն չզիջի այն աշխատավարձին, որը ինչ-ինչ պատճառներով հաշվարկված, վճարված չի եղել որոշ մարդկանց դեպքում:

Բայց նորից այդ հարցին վերադառնալու որեւէ իրավական հիմք չունենալով՝ մենք փորձում ենք ապահովել այնպիսի պայմաններ, որոնք մեր աջակցության շրջանակներում առաջիկա ամիսներին այդ մարդիկ ունենան բավարար ֆինանսական ապահովություն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031