Լրահոս
Օրվա լրահոսը

Սկիզբ դրեցինք «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկին. Սանոսյան

Հոկտեմբեր 23,2023 18:53

«Այսօր սկիզբ դրեցինք «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկին։ Բավական բարդ ճանապարհ ու փուլեր անցնելուց հետո, վերջապես, «Հյուսիս-հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ»,- այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4-ի պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

📍Ինչպես տեղեկացրել էինք, այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ ու «Թունել Սադ Արիանա» ընկերությունների միջև կնքվեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4 շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման և Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիրը:

✅«Փաստացի Երևանից մինչև Իրանի սահման սա առաջին հատվածն է, որը շուտով շինարարության փուլ կմտնի, ինչի առթիվ շատ ուրախ ենք, և շատ ուրախ ենք, որ համագործակցությունը իրանական գործընկերների հետ հաջողվեց և իրանական ընկերությունները կիրականացնեն այդ հատվածի շինարարությունը», – ընդգծել է նախարար Գնել Սանոսյանը:

🔹Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը ևս ողջունեց պայմանագրի ստորագրման փաստը՝ ընդգծելով, որ այն երկրները, որոնք գտնվում են «Հյուսիս–հարավ» ճանապարհին, շահագրգռված են, որ ոչ միայն ավելի շուտ կյանքի կոչվի ճանապարհը, այլ նաև նպաստի ճանապարհի երկարությամբ գտնվող երկրների միջև համագործակցությունների զարգացմանը։ «Եվ պետք է առիթից օգտվել և շուտ քայլեր ձեռնարկել «Հյուսիս–հարավ» միջանցքի զարգացման ուղղությամբ»,-ասել է Մեհրդադ Բազրփաշը։

✅Միջոցառմանը ներկա էր նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ԱԺ պատգամավորներ Հայաստանից և Իրանից, այլ գերատեսչությունների ղեկավարներ և պաշտոնատար անձիք։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031