Լրահոս
Օրվա լրահոսը

Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 1000 անշարժ և 200 շարժական գույք, հայցագինը՝ 500 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազությունն ամփոփել է Վարչության երեք տարվա աշխատանքը

Հոկտեմբեր 23,2023 19:01

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորումից մինչ օրս (2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը) նախաձեռնել է 419 ուսումնասիրություն, 115 վարույթներով դատարան է ներկայացրել հայցի նախնական ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Վարչությունը, իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, դատարան է ներկայացրել 89 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձանցում մասնակցություն:

Գնահատված գույքերի շուկայական արժեքների հաշվառմամբ, հայցերի ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը (բազմաթիվ գույքերի՝ այդ թվում իրավաբանական անձանցում մասնակցությունների շուկայական արժեքն այս փուլում դեռևս գնահատված չէ. թիվն ունի աճի միտում):

89 հայցադիմումներից 67-ը ներկայացվել է 2023 թվականի ընթացքում:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մինչ օրս կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 միլիոն դրամ:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031