Լյուքսեմբուրգում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ տեղի է ունեցել Միության արտգործնախարարների հանդիպումը, որի շրջանակում նախատեսված էր նաև քննարկում Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով: Խորհրդի օրակարգում են եղել նաև ռուս-ուկրաինական, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունները:
«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Ժոզվիակը X-ի իր էջում գրել է, որ ԵՄ արտգործնախարարները հետաձգել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցով քննարկումը:
«ԵՄ արտգործնախարարներն այսօրվա հանդիպմանը պետք է քննարկեին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, բայց հետաձգեցին այն հաջորդ ամիս։ Իսրայել-Պաղեստին և Ուկրաինա-ՌԴ թեմայով քննարկումները զբաղեցրին ամբողջ ժամանակը»,-գրել է նա:
Կարդացեք նաև
EU foreign ministers should have discussed 🇦🇲-🇦🇿 at their meeting today but postponed till next month. Discussions on 🇵🇸🇮🇱& 🇺🇦🇷🇺 took up all time. Too many plates to spin for the 🇪🇺 at the moment it seems
— Rikard Jozwiak (@RikardJozwiak) October 23, 2023