Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանյան 65 երթուղիներից 13-ի շարժն արդեն հասանելի է «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզներում

Հոկտեմբեր 23,2023 17:53

Երևանի բնակիչները «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզների միջոցով իրական ժամանակում արդեն կարող են տեսնել նաև համար 7, 18, 23 և 31 երթուղիների շարժը. ավտոբուսները կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ երևանյան 65 երթուղիներից 13-ի տեղաշարժն արդեն հասանելի է առցանց հարթակում: Առաջիկա օրերին բջջային հավելվածներում հասանելի կդառնա ևս ութ՝ 97, 56, 99, 30, 28, 50, 51, 52 երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը:
***
Երևանում նախատեսվում է տեղադրել հասարակական տրանսպորտի նոր «խելացի» կանգառասրահներ: Աշխատանքներն ընթացքի մեջ են. նախագիծը դիտարկվում է կյանքի կոչել կամ համայնք-մասնավոր գործակցությամբ, կամ միայն համայնքային բյուջեի միջոցներով:
***
Անցած երկու շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 142 արտաքին գովազդ: Ոլորտը կանոնակարգելու նպատակով, ի դեպ ավագանին սահմանել է նոր չափորոշիչներ:
***
Համայնքային ջերմոցատնկարանային տնտեսությունը կընդլայնվի, այդ ուղղությամբ քայլեր արդեն ձեռնարկվում են: Տնկարանի՝ նախկինում 5 հա տարածք զբաղեցնող, բաց գրունտն այս տարվա գարնանային աշխատանքների արդյունքում հասցվել է 10 հա-ի: Կանցկացվի կաթիլային ոռոգման համակարգ, կկառուցվի նոր ջերմոց:
***
Այսօրվանից մայրաքաղաքում կիրականացվեն արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքներ: Ծրագիրը մեկնարկում է Մաշտոցի պողոտայից: Նոյեմբերի 1-ից էլ կմեկնարկի աշնանային էտը:
***
Մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը ՃՈ-ի հետ որոշ լուծումներ է նախանշել: Գործընթացը կշարունակվի նաև հաջորդ տարի:
***
Երևանյան մանկապարտեզների շուրջ 60 %-ում արդեն իսկ գործում է երկարօրյա ծառայություն՝ վճարովի հիմունքներով: Այս հնարավորությունից այսօր արդեն 1000 երեխա է օգտվում: Հաշվի առնելով հատկապես աշխատող ծնողների կողմից բարձրացվող խնդրի կարևորությունը՝ հանձնարարվել է ըստ անհրաժեշտության դիտարկել նաև մյուս մանկապարտեզները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031