Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել են երեխայի նկատմամբ ալիմենտային պարտավորությունների կատարման իրավական կարգավորումներն ու օրենսդրական բացերը

Հոկտեմբեր 23,2023 18:05

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կանանց հզորացման ծրագրերի ղեկավար Լաուրա Սիմոնյանի, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտ, «Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մանուշ Մարալչյանի եւ Գենդերային հարցերով իրավաբան-փորձագետ Ստելլա Չանդիրյանի հետ:

Հյուրերը ներկայացրել են «Հայաստանում երեխայի նկատմամբ ալիմենտային պարտավորությունների կատարման իրավական կարգավորումների եւ գործնական հիմնախնդիրների վերաբերյալ» հայեցակարգը: Նշվել է, որ ներպետական օրենսդրությամբ ամրագրված են երեխայի ապրուստը հոգալու ծնողների պարտականությունները, ալիմենտ վճարելու, բռնագանձելու կարգն ու պայմանները: Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ առկա է ալիմենտի վճարման մասին դատական ակտը, սակայն կա այդ դատական ակտի կատարման անհնարինություն: Նշվել է, որ հարցի առնչությամբ պետական պաշտոնական վիճակագրություն առկա չէ: Ալիմենտային պարտավորությունների չարամտորեն չկատարումը ենթակա է քրեական պատասխանատվության, սակայն այդ լուծմամբ, ըստ բանախոսների, չի վերանում այն խնդիրը, որ երեխան զրկվում է ալիմենտից: Հայեցակարգով առաջարկվում է ստեղծել ալիմենտային ֆոնդ: Պետությունն այդ ֆոնդից ալիմենտ է վճարելու այն ծնողին, ում հետ բնակվում է երեխան` հետագայում մյուս ծնողից բռնագանձելու պայմանով:

Հերիքնազ Տիգրանյանը որոշումների ընդունման հիմքում կարեւորել է հստակ վերլուծության եւ վիճակագրության առկայությունը, որն օրենսդրին կներկայացնի անաչառ գնահատված իրավիճակը եւ կհիմնավորի օրենսդրական կարգավորման նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը: Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարել ՀԿ-ների փորձագիտական ներուժի արդյունավետ օգտագործումը՝ նշելով, որ վերջիններիս հետազոտությունները կարող են օրենսդրական նախաձեռնության հիմք հանդիսանալ: «Բոլոր ձեւակերպումների հիմքում երեխայի լավագույն շահը պետք է լինի»,- արձանագրել է նա:

Հերիքնազ Տիգրանյանը հայեցակարգն իր գլխավորած հանձնաժողովի անդամների, իրավասու մյուս հանձնաժողովների ու Կառավարության գործընկերների հետ քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Մտքեր են փոխանակվել նաեւ ալիմենտային ֆոնդի ձեւավորման մեխանիզմների, ընտանեկան բռնության գործերի քննության ընթացակարգերի, դրանց օրենսդրական բացերի, ամուսնալուծված, բռնության ենթարկված կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող եւ ոլորտային մի շարք հարցերի շուրջ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031