«Հոկտեմբերի 24-ին Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում կամփոփվի ճանաչված կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի անվան երիտասարդ կոմպոզիտորների մրցույթը: Այն ամենամյա է, կայանում է արդեն երկրորդ անգամ: Համերգի ընթացքում կհնչեն պարգեւատրված 4 ստեղծագործությունները եւ կհանձնվեն մրցանակները:
Մրցույթի համակարգողներն են Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի պրոռեկտոր, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը, կոմպոզիտորի ընտանիքը` ի դեմս նրա դուստրերի՝ դաշնակահար Մարինա Դելլալյանի եւ ջութակահար Նարինեն Դելլայանի»,-այս մասին Aravot.am-ին հայտնեց պորտուգալաբնակ ջութակահար Նարինե Դելլայանը:
Մրցույթի այս տարվա ժյուրիի անդամներն են Միխայիլ Կոկժաեւը, Լեւոն Էսկենյանը, Դավիթ Պողոսյանը եւ Աշոտ Ղազարյանը: Հայտնի են նաեւ մրցույթի հաղթողները՝ 1-ին մրցանակ ՝ Գոռ Իսպիրյան, 2-րդ Միքայել Վարդանյան, 2-րդ մրցանակ Ռալֆ Քեօշքարեան, 3-րդ մրցանակ Արեգ Գալոյան:
Կարդացեք նաև
Նարինե Դելլայանն ասաց, որ հաջորդ տարվանից պատրաստվում են ընդլայնել մրցույթի շրջանակները, այն դարձնել միջազգային եւ իրականացնել պորտուգալական կոնսերվատորիայի հետ համատեղ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ