Լրահոս
Օրվա լրահոսը

Կոլումբիան և Հայաստանն այժմ ավելի մոտ են

Հոկտեմբեր 23,2023 17:33

Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոսությունը՝  Երևանի օրվա կապակցությամբ գեղեցիկ նվեր էր մատուցել քաղաքին և երևանցիներին:

Կոլումբիայի պատվավոր հյուպատոս՝ Վիգեն Բադալյանի հրավերով Հայաստան ժամանած կոլումբիացի հայտնի արտիստ՝ գեղանկարիչ, որմնանկարիչ Օսկար Գոնսալեսը (Գուաչե) Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված հանրային տարածքում՝ պատկերել է մի գեղեցիկ որմնանկար, որի հիմքում է տոկունության, հավերժության և հաջողության խորհրդանիշ կոլիբրի թռչունը՝ պատկերված Հայաստանի և Կոլումբիայի դրոշի գույներով:


Հայտնի արտիստը Երևանում անցկացրած օրերի ընթացքում համագործակցել է նաև Akneye նախագծի հետ: Համագործակցության շրջանակներում ստեղծվել է Sol Andino (Անդյան արև) աչք-քանդակը, որը պատկերում է Լատինական Ամերիկայի մշակույթը` վառ գունային համադրությամբ: Akneye նախագիծը պարբերաբար հանդես է գալիս նոր համագործակցություններով հայտնի արտիստների հետ, իսկ աչք-քանդակները ցուցադրված են ինչպես առցանց տարբերակով, այնպես էլ՝ ԱՄԷ-ում Դուբայ և Յաս մոլի ftNFT ֆիջիթալ խանութ սրահներում:

Այս համատեղ նախաձեռնությունը Կոլումբիայի և Հայաստանի միջև գործընկերության հաջող օրինակ է, որը հատում է աշխարհագրական սահմանները և խթանում ամուր կապերը երկու երկրների ժողովուրդների միջև:

Այսպիսով՝ սա Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոսության երկրորդ տեսանելի նախաձեռնությունն է հայ-կոլումբիական հարաբերությունների սերտացման ուղղությամբ՝ անցյալ տարի հյուպատոսությունը կազմակերպել էր Կոլումբիական ֆիլմերի փառատոն «Մոսկվա» կինոթատրոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031