Հոկտեմբերի 7-ին Արարատի մարզում՝ արցախցիների ու ՃՈ ծառայողների միջեւ տեղի ունեցած քաքշքուկի դեպքով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ գողության և խոշտանգման հատկանիշներով։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրականացվում է քննություն՝ հանգամանքները պարզելու համար։ Նրա խոսքով՝ վարույթի շրջանակներում կարգավիճակ ունեցող անձինք դեռ չկան:
Հիշեցնենք, որ ՃՈ ծառայողների կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու տեղեկություններից բացի՝ այս գործով անցնող քաղաքացիներից մեկը իրավապահներին հայտնել էր նաեւ, որ ՃՈ ծառայողների կողմից իրենց մեքենան ստուգելուց հետո մեքենայից անհետացել է մեծ չափի գումար: