Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան. «Այս արհավիրքից, հայրենազրկումից հետո արցախցիներին միմյանց դեմ հանելը միայն իշխանության օրակարգն է»

Հոկտեմբեր 23,2023 17:17

ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով անցած շաբաթ Հայաստանում Արցախի ներկայացուցչության առջեւ տեղի ունեցած միջադեպին՝ ասաց, որ դա ակնհայտորեն նախօրոք պլանավորած, ծրագրած ակցիա էր, որին ինչ անուն էլ տաս՝ հարձակում, թե բողոքի ցույց, էությունը չի փոխվում: «Դա հայտնի մարդկանց կողմից վարվող այն քաղաքականության ամբողջ գործընթացի շարունակությունն էր, որը նաեւ պատերազմից առաջ փորձում էին գեներացնել Արցախում: Բայց տեսնելով, որ դա Արցախում չի ստացվում, այդ ամենը տեղափոխեցին Հայաստան: Նպատակն այն էր, որ ամեն դիրք ու ճար գործադրեն, որպեսզի գլխավոր մեղավորի, դավաճանի, անհայրենիք իշխանությունների, մեղավորության բաժինը հանեն եւ նոր մեղավորներ կարգեն: Արցախցիները, փոխանակ պահանջատեր լինեն իրենց հայրենիքն իրենցից խլած դավաճանից, այսօր գալիս եւ փորձում են հաշիվ պարզել միմյանց մեջ, ինչը շատ վտանգավոր է եւ կործանարար»,-ասաց նա եւ դիմեց արցախցիներին. «Սիրելի հայրենակիցներ, քույրեր ու եղբայրներ: Երբեք չտրվեք այդ կեղծ օրակարգին, չզբաղվեք միմյանց հետ հարցեր լուծելով: Այստեղ կա մեկ մեղավոր եւ այդ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանը եւ իշխանական այս խմբակն է: Ունենալով հինգ տարվա իշխանություն, սրանք ամեն ինչ արեցին, որպեսզի Արցախը հայաթափեն, հանձնեն թշնամուն, Պրահայում ստորագրեն փաստաթուղթ, որով կճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այն դեպքում, երբ Ադրբեջանը, ինչպես կապիտուլյանտը հայտարարեց, հստակ ոչ մի քառակուսի կիլոմետր չի նշում: Հինգ տարի գործող իշխանությունը փորձում է մեղադրել հինգ օր իշխանության եկածներին:

Ցանկացած բանական մարդու մոտ հարց է առաջանում, թե ո՞նց է ստացվում, որ երբ որդեկորույս հինգ ծնող կառավարության առջեւ կամ Եռաբլուրում հավաքվում է, անմիջապես հազարավոր կարմիր բերետավորներ հավաքվում ու ամենակոշտ ու ամենաբիրտ միջոցներով են վերաբերվում այս մարդկանց հետ:, Իսկ այս դեպքում, երբ կադրերը նայում ես, ոստիկաններն ամեն կերպ նպաստում են, որպեսզի զայրացած ամբոխը մտնի, ջարդուփշուր անի ինչ-որ մի տեղ, հայհոյանքներ տեղա, մեղավորներ կարգի: Եվ վերջում հայտնվում են մարդիկ, որոնք առանց ամոթի շնորհակալություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին: Տեսանք չէ՞, որ ասում էին՝ ինչ լավ է, որ մեզ թողել են Հայաստան գանք:

Այս արհավիրքից, այս հայրենազրկումից հետո փորձել արցախցիներին միմյանց դեմ հանել եւ ուշադրությունը շեղել այլ կողմ,, սիրելի արցախցիներ, սա միայն իշխանության օրակարգն է»,-ասաց պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031