Նախարար Վահան Քերոբյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 21-ին հանդիպել է «Huawei Technologies» ընկերության ներկայացուցիչների հետ։
🔹 Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են թվային տնտեսությանը, էկոհամակարգերին, արևային էներգետիկայի ոլորտին, 5G ցանցի զարգացմանը, ոլորտային ընկերությունների կարողությունների հզորացմանն առնչվող հարցեր։
🔸 Թվային տնտեսության զարգացման համատեքստում հատկապես ընդգծվել է «խելացի» քաղաքների ստեղծման, վերականգնվող էներգետիկայի ոլորտում «խելացի» արևային համակարգերի ներդրման, R&D նորարարական գրասենյակների հիմնադրման, ինչպես նաև տեղեկատվական֊հաղորդակցական տեխնոլոգիաների (ICT) կիրառման կարևորությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն