Region Monitor. Ադրբեջանի հետ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունն Արասի միջանցքին էր առնչվում: Մենք այն անվանում ենք Արասի միջանցք: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը՝ պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» մասին Էրդողանի հայտարարության վերաբերյալ հայ լրագրողի հարցին:
«Մենք ի սկզբանե դեմ ենք արտահայտվել «Զանգեզուրի միջանցքին» և Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներում բազմիցս ասել ենք այդ մասին»,- շարունակել է իրանցի պաշտոնյան: