ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում մանդատը: «Հրապարակ»-ին տված հարցազրույցում պատգամավորն ասաց. «Վայր եմ դնում մանդատս, որպեսզի կարողանամ վերադառնալ իմ աշխատանքին ու ժողովրդին օգուտ տալ»:
ԱԺ-ից քիչ առաջ «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ մանդատը վայր դնելու մասին Չարչյանի դիմումն ստացել են։
Արմեն Չարչյանի փոխարեն պատգամավոր կդառնա հոգեբան Միհրդատ Մադաթյանը։