Լրահոս
Օրվա լրահոսը

«Դարձրեցիք հայոց հարց՝ նրանք ժպտալով Երեւանի կենտրոնում քայլում էին, գետինը մտնեն, հլը մի հատ էլ լավ եղանակ է եղել». Անդրանիկ Քոչարյանը՝ իր ու Սամվել Բաբայանի նկարի մասին

Հոկտեմբեր 23,2023 13:10

Երեկ դուք սոցցանցերի հերոս էիք դարձել՝ Սամվել Բաբայանի հետ լայն ժպիտով ձեր զբոսանքով եւ այդ լուսանկարը մեկնաբանվում էր այնպես, որ հենց ձեր միջոցով Սամվել Բաբայանը փորձում է պառակտումներ հրահրել արցախահայերի միջեւ, ինչպե՞ս կպարզաբանեք. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Այո, երեկ սոցցանցերում տարածվեց լուսանկար: Ժպիտի լայն կամ ոչ լայն լինելը չհասկացա ով է ֆիքսել: Ձեր գործընկեր Վահե Մակարյանը չգիտեմ որտեղից է նկարել, բայց եթե ինքը այդքան շահագրգռված էր ժպիտը ավելի լայն տեսնելու, կարող էր մոտենալ մեզ ու հարցնել՝ դուք ինչի՞ եք ժպտում, կարող է միասին ժպտայինք: Պարոն Մակարյանը միշտ անտեսանելի եւ տեսանելի միջավայրում միշտ այդպիսի անորոշ ձեւակերպումներ է անում՝ լայն ժպիտով, անհարգալից՝ Անդո, Սյամո, Գուգո, բայց Արմեն Խաչատրյանի նկատմամբ շատ հարգալից է,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ բուն հարցը թողած՝ քննարկելով լրագրողին, որը տարածել էր այդ լուսանկարը իր տելեգրամյան ալիքում:

Հարցին՝ դուք պառակտումներ հրահրո՞ւմ եք, ի՞նչ եք ուզում Արցախի իշխանություններից՝ նա պատասխանեց. «Իհարկե, ոչ: Ուզում ենք, որպեսզի Արցախի իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում է արցախահայությունը՝ Հայաստան տեղափոխվելուց հետո: Այդ իշխանությունները մի օր ասում են՝ ստորագրել ենք, մյուս օրն ասում են՝ չենք ստորագրել, էս պաշտոնյաները պիտի պաշտոնյա մնան, մյուս պաշտոնյաները պիտի չմնան եւ մեկ էլ ասում է՝ պետք է գլուխ ջարդենք: Ես էլ ասում եմ՝ չէ, պարոն Շահրամանյան, դուք 22 ձայնով նախագահ եք, եկել է ժամանակը գլուխ փրկելու… Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, նա ոնց որ անհայտ մարդ չի: Նա, երբ ղեկավարում էր ռազմական գործողությունները 90-ականներին, ոչ մեկը չէր ասում՝ Սյամո, ռազմական գործողությունները ինչի՞ սենց հաջողեցիր: Հիմա, երբ որ Սամվել Բաբայանն ասում է՝ կային լուծումներ, մինչեւ Արցախի Հանրապետությունը լուծարելը եւ Արայիկ Հարությունյանի հրաժարականը իրականություն դարձնելը կար ծրագիր եւ առաջարկվում էր ԱԺ երկրորդ քաղաքական ուժը ներկայացնող անձնավորությանը, չընդունվեց: Պարզվեց՝ լավ էլ քննարկվել է ԱԺ-ում, հիմա դա ալտերնատի՞վ առաջարկ էր, թե՞ ոչ»:

Հարցին՝ Սամվել Բաբայանն ասել է, որ «իր վրա դուրս են եկել ադրբեջանական միջնորդի միջոցով», ո՞վ է այդ միջնորդը, ում միջոցով Ադրբեջանը ուղիղ դուրս եկել Սամվել Բաբայանի վրա՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Հարցը կտաք Սամվել Բաբայանին, պարոն Շահրամանյանին, բոլոր պատգամավորներին, ովքեր մասնակցել են այդ քննարկմանը, ես չեմ մասնակցել»:

Լրագրողները ճշտեցին՝ ձեր ընկերն է Բաբայանը, դրա համար ձեզ ենք հարցնում՝ Քոչարյանն արձագանքեց. «Իմ ընկերը բոլոր այն մարդիկ են, որոնք անելիք ունեն մեր երկիրը ամուր պահելու հարցում: Եվ հիմա դուք ոչ ընկերոջ լուսանկարը դարձրեցիք հայոց հարց՝ նրանք ժպտալով Երեւանի փողոցներում՝ կենտրոնում քայլում էին, գետինը մտնեն, հլը մի հատ էլ լավ եղանակ է եղել, ոնց էլ դուրս են եկել փողոց: Բա նախկինում ասում էիք՝ սրանք փողոց չեն կարողանում դուրս գան: Ես անձամբ շահագրգռված եմ, որ բոլորը տեսնեն, որ թե փողոց էլ եմ դուրս գալիս, ախրաննիկներ էլ չունեմ եւ ոչ մեկ էլ չունի իմ հետ զբոսնողներից: Այդպես ես ապրել եմ ամբողջ իմ կյանքում՝ ունենալով անվտանգության մարմիններում բարձր պաշտոններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031