Լրահոս
Օրվա լրահոսը

Լեոնիդ Ներսիսյան. Ադրբեջանը նոր էսկալացիայի կդիմի. JAMnews

Հոկտեմբեր 23,2023 12:04

JAMnews. «2020 թ․-ին թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնարկեցին հուլիսին և հաջորդեցին մեկը մյուսին։ Թուրք սպաները, տեխնիկան դուրս չբերվեցին Ադրբեջանից, հետո դա տրանսֆորմացվեց պատերազմի։ Դեռ չենք կարող ասել, որ սա հենց այդ սցենարն է»,- սպասվելիք թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

Մյուս կողմից՝ նկատում է՝ այս անգամ երեք ամիս զորավարժություն անելու կարիք չի լինի, քանի որ թուրքական բանակի սպաներն արդեն իսկ ինտեգրվել են Ադրբեջանի բանակում։

Ասում է՝ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի դե ֆակտո պետը թուրք սպա է, Բախտիյար Էրսայը, որը եղել է Թուրքիայի ցամաքային ուժերի փոխղեկավարը։ Պաշտոնապես, սակայն, Էրսայը խորհրդականի պաշտոն է զբաղեցնում։

Հոկտեմբերի 23-25-ը Ադրբեջանի տարածքում՝ Բաքվում, Նախիջևանում և «ազատագրված տարածքներում» (ԼՂ) անցկացվելու են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» խորագրով զորավարժություններ՝ նվիրված Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին: Մարտավարական զորավարժություններին նաև ավիացիան է մասնակցելու։

Անկախ զորավարժությունների անցկացումից և դրանց հետևանքներից ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը նոր էսկալացիան հնարավոր է համարում։ Ասում է՝ ամենահավանականը լայնամասշտաբ, բայց ժամանակային կտրվածքով սահմանափակ և տարածքային իմաստով սահմանափակ խնդիրներ լուծող գործողություններն են: Այդպիսիք Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանն իրագործեց 2022 թ․-ի սեպտեմբերին։ Խոսքը որևէ թիրախային ուղղությամբ 1-2 օր տևող ռազմական գործողությունների մասին է։

«Դա ավելի հավանական է, քան Սյունիքի օկուպացիա փորձելը, ինչը կարող է բերել անհասկանալի սցենարներ, որոնք Ադրբեջանը չի կարող հաշվարկել մինչև հարձակումը»,- պարզաբանել է նա։

Ներսիսյանի համոզմամբ՝ անպայման չէ, որ այդ հարձակումը լինի Սյունիքի ուղղությամբ, կարող է լինել նաև Վայոց Ձորում՝ Ջերմուկի կամ Գեղարքունիքում՝ Վարդենիսի ուղղություններով․

«Եթե երկու օրվա մեջ կարողանան մոտ գալ, օրինակ՝ Գորիս քաղաքին ու կես կամ մեկ կիլոմետր հեռավորության վրա լինել, այդ դիրքից կգնան բանակցությունների, կփորձեն Հայաստանից այդ նույն «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ինչ-որ զիջումներ կորզել»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031