Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջապես արցախցիները ինչ կարգավիճակով են գտնվում ՀՀ-ում։ Արցախցիների կարգավիճակն իրավական գնահատականով է արժևորվում ՀՀ իշխանության հոգածությունը արցախցիների նկատմամբ։ Եթե արցախցիները ՀՀ քաղաքացիներ են, ապա Հայաստանի Հանրապետությունը այլ պարտավորություններ ունի արցախցիների նկատմամբ, իսկ եթե հավակնում ենք փախստականի կարգավիճակին, գործում է «Փախստականի մասին» ՀՀ օրենքը; Ինչ կարգավիճակ էլ տրվի արցախցիներին, առաջնային պետք է հաշվի առնել Արցախի հեռանկարում ճակատագրի և ՀՀ չվտանգելու գործոնը;
Այս բոլորով հանդերձ, արցախցին պետք է գիտենա, թե ինչ կարգավիճակով է գտնվում ՀՀ-ում, և ըստ այդմ, այդ կարգավիճակից բխող իրավունքներն իրացնի։ Հակառակ դեպքում մենք խճողվում ենք մի անորոշության մեջ, որտեղ ելք ունենալու ճանապարհը չի պատկերավորվում։ Հուսով եմ, որ այս հարցում հանրային քննարկումներ կընթանան։