«Բոլորը շրջվեցին ու բարձրացան անտառ։ Իրենց հայրենիքն էր, բայց շատ անծանոթ, կարելի էր կարծել, թե ուրիշ երկրից էին եկել և ոչ թե մայրաքաղաքից։ Մեր հայրենիքը մերն է ու մերը չէ, սիրում ենք ու չենք սիրում, գիտենք ու չգիտենք»,- Օֆելի Դալաքյանի «Օձունում» պատմվածքում դեպքերն այսպես են զարգանում` մատնահետք թողնելով կյանքի մյուս փուլերի վրա։
Արձակագրի երրորդ` «Սերը կգտնի քեզ» գիրքն օրերս է լույս տեսել։ Խմբագիրը Նաիրա Աբրահամյանն է։
Գրքում տեղ գտած պատմվածքները հիմնականում գրվել են պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Բովանդակությունը նույնպես պատերազմական թեման է արծարծում։
«Սերը կգտնի քեզ» գիրքն անտարբեր չի թողնի մարդուն, որն ամեն օր մտածում է հայրենիքի լուսաբացի մասին, և ով գիտի` ինչ կարևոր է այդ լուսաբացը…