«Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մ․Խ․-ն հոկտեմբերի 22-ին՝ ժամը 03։40-ի սահմաններում, հիշյալ կենտրոնից դիմել է փախուստի։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից Մ․Խ․-ի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության օպերատիվ խմբերի և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից Մ․Խ․-ն հայտնաբերվել է Արմավիրի մարզի դաշտամիջյան տարածքում գտնվող թաքստոցից։
Կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ