Հայ ժողովրդի ազգային էպոսը` «Սասնա ծռերը» շատ է ուսումնասիրվել։ Մասնագետները փորձել են պեղել և գտնել պատումների գանձերը։
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, բ. գ. թ., դոցենտ Սաթենիկ Ավետիսյանը, գրականագետի իր խորաթափանց ձեռագրին ու մտքին վայել, կարևոր ուսումնասիրություն է կատարել, որը օրերս ներկայացրել է Գրականության ինստիտուտում։
«Միհրի աստվածային ինքնության դրսևորումները «Սասնա ծռեր» էպոսում» թեմայով դասախոսություն-քննարկմանը մասնակցում էին ինստիտուտի գիտաշխատողները, ասպիրանտները, ուսանողները։