Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող զոհված տղերքի արյունն իրենց քթից գա՝ թե՛ ոստիկանության, թե՛ օրվա իշխանությանը ծառայողների». հերոսի այրին՝ ոստիկանության փոխգնդապետին Ավինյանի շնորհած մեդալի մասին

Հոկտեմբեր 22,2023 14:50

«Ծնողների հանդեպ բռնությունն իրականացրած ոստիկաններից որեւէ մեկը մինչեւ հիմա պատասխանատվություն չի կրել: Բոլոր իրավական դռներն ամեն անգամ ծեծել ենք, բայց որեւէ մեկը ծնողներին հաշվի չի առել, դրա փոխարեն ծնողներին վարչական տույժի ենթարկեցին, իբր ծնողներին սադրել ենք, այս ենք արել, այն ենք արել: Վերջերս էլ Երեւան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանը պարգեւատրվեց»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ասաց «Որդիների կանչ» հասարակական  կազմակերպության անդամ, կապիտան Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը:

«Այսօր ով ծառայում է Նիկոլին, օրվա իշխանությանը՝ արժանանում է ոսկե մեդալների ու չգիտեմ ինչերի: Ինչ ասեմ, թող զոհված տղերքի արյունն իրենց քթից գա՝ թե՛ ոստիկանության, թե՛ օրվա իշխանությանը ծառայողների: Էլի եմ կրկնում, փոխարենը ծնողներին են վարչական տույժերի ենթարկել, մինչ օրս դատերի մեջ ենք: Վերջերս Էդիկ Եղիազարյանի դատն էր, տեսնում եք, թե Գալեյանի հանդեպ ինչ է կատարվում։ Ցավում եմ, որ մեր 90-ականների ազատամարտիկները, անուններ չեմ տալիս, այսօր Ավինյան ջրաղացին ջուր լցնելով Ավինյանին դարձրին քաղաքապետ:

Վերջերս էլ Եռաբլուրում ընդհարում եղավ ծնողների եւ Երկրապահի միջեւ… Ասում էին՝ եկել ենք մեր ախպերների հիշատակին: Դուք ոնց եք նայում էդ ախպերների հիշատակին, եթե դուք ազգադավների ջրաղացին ջուր եք լցնում, այսօր Արցախը չկա, ձեր ախպերների արածը չկա, դուք ինչ-որ պաշտոնի համար Ավինյանի ջրաղացին ջուր եք լցրել: Մենք պատկանում ենք այն ծնողների խմբին, որ ոչ ծախվել են, ոչ ինչ-որ գրանտներով գրքեր են գրել, մենք PR-վելու կարիք չունենք, մեր PR-ը տղերքն են արել, ու մենք այդ խաչը կրելու ենք մինչեւ վերջ… Ու այսօր Արցախի կորուստը մեզ համար ամենացավոտն է բանն է, որ կա»,-հավելեց տիկին Արուսը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ  Տիգրան Ավինյանն իր որոշումներից մեկով ոսկե մեդալով է պարգեւատրել Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին, եւ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ 2022թ սեպտեմբերի 21-ին հենց նրա հրամանով են Եռաբլուրից բռնությամբ բերման ենթարկվել զոհվածների ծնողները:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    ջոմարդյանը և մյուս կարմիր բերետավորները հայրենասիրությունիցու բարոյականությունից զուրկ և փողին մեռած մարդիկ են, որոնք Հայաստանում թուրքի շահերն են ապահովում։ Մարդկությունը մի կողմ են դրել և զոհվածի հարազատի կամ մի ուրիշ ուրիշ հայրենասերի նկատմամբ անասնական ուժ ու վերաբերմունք են կիրառում։ Դրանք բոլորը թալեաթներ են և պակասում է միայն յաթաղանը։ Դրանք թուրքից վախեցողներ են և նրա հետ երբևէ չեն կռվել, բայց կռված տղերքի ծնողներին հոշոտող բորենիների բանակում հաճույքով են ծառայում։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031