Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
Ապացույցներով քարտեզների վրա հստակ ցույց ենք տվել Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների, Արցախի հայերի բռնի տեղահանումների ուղղությունները:
Այս ապացույցները հիմնավորում են, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմով` Արցախում քաոս ու խուճապ առաջացնելու համար: Սա նաև արվել է հանցանքների հետքերը թաքցնելու նպատակով:
Մեկուսացվել են խոշոր բնակավայրերն իրենց գյուղերով՝ Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին և Ստեփանակերտը:
Կարդացեք նաև
Այդ օրերին ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել էին նաև բնակելի տներ, մանկապարտեզներ ու դպրոցներ, կենսական նշանակության ենթակառուցվածքները (օրինակ` գյուղերի դպրոցներ, ամբողջ Ստեփամակերտի ջարամատակարարման համակարգը և այլն):