Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞րն է մերօրյա Հայաստանի զիջումների այն սահմանը, որը կարող է հագեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակները. «Հայացք Երևանից»

Հոկտեմբեր 22,2023 10:03

1990-ական թվականների սկզբին, երբ «Ղարաբաղ» կոմիտեն Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու կարգախոսով («Միացում») համաժողովրդական շարժման ալիքի վրա եկավ իշխանության, քաղաքական դաշտում երկու տարամետ հոսանք էր ձեւավորվել: Դրանցից մեկը հակված էր մինչեւ վերջ գնալուն եւ Արցախը Հայաստանի մաս դարձնելուն, քանզի համոզմունք ուներ, որ Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանը վարելու է հայահալած քաղաքականություն, ինչն ավելի մեղմ ու զուսպ եղանակով արդեն իսկ կատարվում էր ԽՍՀՄ տարիներին:

Երկրորդ հոսանքի ներկայացուցիչները հակառակ կարծիքին էին. քանի որ հարեւաններին փոխել չենք կարող, պետք է նրանց հետ լեզու գտնել՝ որոշակի զիջումների գնալու, մասնավորապես Արցախն ինչ-որ կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելու գնով:

Ամենահետաքրքիրն այն էր, որ երկու ներհակ ուղղություններն էլ ծնվեցին «Ղարաբաղ» կոմիտեի, այսինքն՝ իշխանության ներսում: Հետեւաբար՝ ազնիվ կլիներ, եթե Ադրբեջանին զիջումներ առաջարկող թեւը, որը փոքրամասնություն էր, դադարեցներ իշխանական համակարգում իր մասնակցությունը (քանի որ իշխանության էր եկել «Միացման» գաղափարով), եւ ընտրությունների գնար արդեն նոր կարգախոսով: Մինչդեռ նրանք ուզում էին ե՛ւ պահել իշխանությունը՝ ընդ որում ցանկացած գնով, ե՛ւ փոխել քաղաքական այն ուղեգիծը, որի հիմքով հանրությունը նրանց վստահության քվե էր տվել:

Հիմա զիջումների խնդիրը դարձյալ արդիական է, բայց մի փոքր այլ համատեքստում: Ո՞րն է մերօրյա Հայաստանի զիջումների այն սահմանը, որը կարող է հագեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակները: Այժմ, երբ Արցախն ամբողջովին հայաթափվել է, մենք տեսնում ենք, որ թուրք-ադրբեջանական զույգի ախորժակներն ավելի են բացվել: Ո՞րն է նրանց ծրագիրը, եւ արդյո՞ք այսքանով կբավարարվեին, եթե Հայաստանը ժամանակին գնար արմատական զիջումների, ինչպես առաջարկում էին ՀՀՇ-ական իշխանության՝ մեր նկարագրած երկրորդ հոսանքի ներկայացուցիչները: Բնականաբար՝ Տեր-Պետրոսյանի խաղաղասիրությունը չէ, որ պետք է թուրքին ետ պահեր 100-ամյա իր երազանքից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031