Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է զիջում Սամվել Բաբայանը մնացածին, ովքեր բանակաշինությունը թողած դոլարային միլիոններ են շինել․ Գարիկ Ղազարյան

Հոկտեմբեր 21,2023 21:11

Հանուն հանրապետության կուսակցության հիմնադիր անդամ և ղեկավար մարմնի նախկին անդամ Գարիկ Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրեր առաջ ցուցակ էին հրապարակել Արցախի ներդրումային հիմնադրամի վարկառուների մասով, կից նկարով երևում է վարկառուների տվյալները։
Ինձ էս ցուցակների մեջ իրական շահառուների մասով ընդհանրապես չի զարմացնում Սերժ Սարգսյանի փոքր փեսայի լինելու հանգամանքը կամ ասենք Արթուր Աղաբեկյանի, որոնք միլիարդավոր փոխառություններ են վերցնում, այլ հատկապես հետաքրքիր էր Սամվել Բաբայանի անվան հետ կապվող 18-րդ եւ 20-րդ համարի տակ գտնվող ընկերությունների հանգամանքը մոտ 1,3 մլրդ, դե էլ անիմաստ է խոսել ենթադրելի ունեցած կապիտալի մասին, որն հաստատ տասնապատիկ ավելի շատ է, սա այն դեպքում, դեռ ինչի մասին մեզ հայտնի է։

Սամվել Բաբայանը տասնյակ տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել, Արցախի հերոս է, միշտ համարվել է լուրջ, ստրատեգ գեներալ, բայց նա ինչով է զիջում մնացածին` ովքեր բանակաշինությունը թողած դոլարային միլիոններ են շինել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Եթե ցուցակում ինչ որ սրիկաներ կան, որոնք բանակաշինությունը թողած միլիոններ են դիզել, ապա ձեր “ստրատեգ գեներալ” կոչած Սամվել Բաբայանը (ինչ էլ կոչում եք հորինել- Սուվորովին ու Նապոլիոնին անգամ “ստրատեգ” չեն կոչել) այդ ցուցակում 18 կամ 20-երորդ տեղում գտնվելով համարենք, որ նա էլ սրիկաների մեջ 18 կամ 20-երորդն է, դրանից ինչ? է փոխվում։ Եթե շատ ես ուզում , նրան էլ բեր անվանենք ստրատեգ սրիկա։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031