Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովին նշվել է՝ նախկինի պես հանձառու են մնում առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը․ «Ազատություն»

Հոկտեմբեր 21,2023 18:49

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել է Եվրամիության առաջնորդներին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարությունում նշված է, որ նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վրա։

Ադրբեջանին կոչ է արվել ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին կոչ է արվել ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։

ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարությունը խստորեն դատապարտում է «Համաս»-ին և նրա դաժան ահաբեկչական հարձակումը Իսրայելի վրա։ «Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի։ Մենք հաստատում ենք Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը այդ նողկալի հարձակումներից», – նշված է փաստաթղթում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031