Լրահոս
Օրվա լրահոսը

Ադեկվատ իշխանության պարագայում Կավիտա Բելանին կհայտարարվեր պերսոնա նոն գրատա եւ ամենասեղմ ժամկետում ստիպված կլիներ լքել Հայաստանը․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 21,2023 09:45

Շուրջ 2 շաբաթ առաջ ադրբեջանաթուրքական մամուլը ողողված էր Հայաստանում ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանիի անհեթեթ հայտարարությամբ. «Չկա վատ վերաբերմունքի մասին որեւէ տեղեկություն այն հայերի նկատմամբ, ովքեր լքել են Արցախը»: Ըստ մեր աղբյուրների՝ սույն տիկնոջը հրավիրել են ԱԳՆ եւ այդ հայտարարության վերաբերյալ «քննարկում» ունեցել։ ԱԳՆ-ից, ըստ էության, չհերքեցին մեր լուրը։

Մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասաց․ «Տեսաձայնագրությունը նայելով՝ կտեսնեք, որ ադրբեջանական կողմը համատեքստից կտրել էր UNHCR-ի ներկայացուցչի պատասխանը՝ տրված հարցին, ինչի կապակցությամբ մենք մեր մտահոգությունը հայտնել ենք UNHCR-ին»։

Նկատենք, որ ադեկվատ իշխանության պարագայում սույն տիկինը կհայտարարվեր պերսոնա նոն գրատա եւ ամենասեղմ ժամկետում ստիպված կլիներ լքել Հայաստանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031