Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային փորձագիտական շրջանակներում կան մտահոգություններ՝ կապված Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի «բացման» շուրջ․ «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 21,2023 10:40

Միջազգային փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացն ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական կողմի ուժի հնարավոր կիրառումը։ Այս ամենի ֆոնին տարածաշրջան է ժամանել ամերիկացի բարձրատիճան դիվանագետը։

Բաքու է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հեքը՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Այս մասին «X» սոցհարթակում տեղեկացրած Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը մանրամասնել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու հեռանկարը։

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ, կողմերն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցերին, մտքեր փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, բանակցությունները շարունակելու և հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին:

Հայտնի է, որ Բաքվից հետո Ջոշուա Հեքը կայցելի Թուրքիա, Հայաստան և Վրաստան։

Վերլուծաբան Ջոնաթան Կացի կարծիքով, Վաշինգտոնը մեծապես հետաքրքրված է հարավկովկասյան տարածաշրջանով՝ նպատակ ունենալով հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայունության ու խաղաղության՝ կանխելով ռազմական նոր գործողությունները․ «Տակավին առկա են որոշ մարտահրավերներ։ Կան մտահոգություններ՝ կապված Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի «բացման» շուրջ։ Սրանք բավականին անհանգստացնող հեռանկարներ են` լուծումներ պարտադրելու, նոր հակամարտություններ և ռազմական գործողություններ հրահրելու առումով»:

Կացն ուրվագծում է տարածաշրջանում Արևմուտքի առաջնահերթությունները՝ աջակցություն Լեռնային Ղարաբաղից հեռացած հայությանը և կայունության հաստատում․ «Կարծում եմ, լայն քաղաքական կայունություն դեպքում տարածաշրջանի բոլոր երկրները հնարավորություն կունենան սերտորեն հարաբերվել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ: Հայաստանն այն երկիրն է, որը ձգտում է խորացնել իր կապերը, սակայն նաև ստիպված է լուծել այլ հարաբերություններում առկա հարցեր, որոնք կապված են, օրինակ, Ռուսաստանի հետ»:

Հեղինակավոր «Stratfor» վերլուծական կենտրոնը ևս օրերս անդրադարձել է Հայաստան՝ ադրբեջանական բանակի հնարավոր ներխուժման թեմային՝ նշելով, թե իրադրությունը մնում է լարված, իսկ խաղաղության համաձայնագիրն անորոշ, քանզի Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պարզապես չեն հանդիպում, իսկ Երևանն ու Բաքուն, կարծես, փոխում են իրենց աշխարհաքաղաքական ուղեգծերը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031