Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տ․ Պոլուդնիցինան և մասնագետներն այցելեցին «Սիրանույշ» ճամբար՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցահասակ երեխաների ծնողներին հանդիպելու, մանկավարժական բարձրագույն կրթություն ունենալու դեպքում աշխատանքի տեղավորելու իրավակարգավորումներին ծանոթացնելու և հետագայում լրացուցիչ աջակցության ծրագրերում ընդգրկելու նպատակով։
Այնուհետև նրանք եղան Եղեգիսի միջնակարգ և Հերմոնի հիմնական դպրոցներում, որտեղ սովորում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցահասակ երեխաներ։ Այցելության հաջորդ վայրերն Արենիի և Արփիի միջնակարգ դպրոցներն էին, որտեղ ևս ընդգրկված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցահասակ երեխաներ։
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները տեղում ծանոթացան երեխաների՝ հանրակրթության մեջ ներգրավվելու գործընթացին, ինչպես նաև դասագրքերով և գրենական պիտույքներով նրանց ապահովվածության խնդիրներին, զրուցեցին երեխաների և դասավանդող ուսուցիչների հետ։
Քննարկվեցին երեխաների մոտ նկատվող հոգեբանական սթրեսները հաղթահարելու հարցերը:
Կարդացեք նաև
Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից, ըստ անհրաժեշտության, իրականացվում է սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման և աջակցության տրամադրման գործընթաց:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների կողմից նմանատիպ այցերը կկրեն շարունակական բնույթ։
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ