Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է ընդարձակել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։
Այս պահին Եվրամիությունը հարյուր դիտորդ ու փորձագետ ունի Հայաստանում, որոնց առաքելությունն է դիտարկել ու Բրյուսելին հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին, նպաստել անվտանգությանն ու հնարավորության դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև վստահության ամրապնդմանը։
Թե ինչ փոփոխություններ է կրելու և որքանով է ավելանալու դիտորդների թիվը, առայժմ հստակ չէ։ Այս պահին առկա տեղեկություններով՝ այդ հարցերը, ամենայն հավանականությամբ, կորոշվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
Կարդացեք նաև
Առավել մանրամասն՝ այստեղ