Սիրելի երևանցիներ,
Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-ից, իրականացվելու է Դավթաշենի կամրջի միջին նորոգման աշխատանքներ, ինչով պայմանավորված՝ Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոմիտասի պողոտա՝ կամրջի հատվածում երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված մեկ երթևեկելի գոտով:
Շինարարական աշխատանքների ընթացքում հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեգծերի փոփոխություններ չի նախատեսվում:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն