Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ գործ է քննում հակակոռուպցիոն կոմիտեն․ Շիրակի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պարզաբանումը

Հոկտեմբեր 20,2023 19:15

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն սկսել է քննել 8 տարվա վաղեմության մի գործ, որը վերաբերվում է նախկինում Արթիկի քաղաքապետի պաշտոնի զբաղեցրած Արսեն Աբրահամյանին։ Վերջինս այժմ Շիրակի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարն է։

ԱԱԾ-ից ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա Արթիկի ոստիկանությունը պարզել է, որ Արսեն Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ հիմնել է ձևական բնույթ կրող «Արթիկ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվը՝ կազմելով հիմնադիր ժողովի կեղծ արձանագրություն, որ իբր ժողովին մասնակցել են համայնքի թվով 162 բնակիչներ, սակայն կոոպերատիվի անդամների ցուցակում ներգրավված մի խումբ անձինք տեղյակ չեն եղել կոոպերատիվին իրենց անդամակցության մասին և նրանց ստորագրությունները կեղծվել են։

Ըստ տեղեկության, նույն կոոպերատիվի անդամ Շալիկո Մանուկյանն էլ հիմնադիր ժողովի ժամանակ չի եղել Հայաստանի Հանրապետությունում։

«Արսեն Աբրահամյանը 2015թ. նոյեմբերի 26-ին կայացրել է որոշում, որի համաձայն նշված կոոպերատիվի համար որոշակի գյուղտեխնիկա ձեռք բերելու նպատակով Արթիկ համայնքի 2015թ. բյուջեից նվիրաբերել է 5.000.000 դրամ։

2015թ. սեպտեմբերի 1-ին կայացրել է որոշում, որի համաձայն նշված կոոպերատիվին 2015թ. բյուջեից նվիրաբերել է 972.000 դրամ, իսկ 2015թ. նոյեմբերի 18-ին կայացրել է որոշումը, որի համաձայն «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակին» նվիրաբերել է 1.000.000 ՀՀ դրամ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,-ընթերցում ենք ոստիկանության հաղորդագրության մեջ:

Aravot.am-ը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց Արսեն Աբրահամյանին։
Նա նշեց, որ սա այն բացառիկ կոոպերատիվներից է, որը մինչ օրս գործում է, առկա է ողջ գյուղտեխնիկան, այն օտարված չէ, և որ ժամանակին համայնքապետարանը նախաձեռնեց կոոպերատիվի ստեղծումը, որպեսզի անասնապահությամբ զբաղվող ֆերմերների գործը հեշտացնի։

Ըստ Արսեն Աբրահամյանի, կարողացան թե՛ գյուղտեխնիկա ձեռք բերել՝ տրակտոր, գութան, թե՛ ոռոգման ջրագծեր քաշել՝ջուրը արոտավայրեր հասցնել և թե՛ փարախներ ու խմոցներ ստեղծել։ Նախիրը, որը պիտի տարվեր սար, որպեսզի հեշտացնեն գործը, տարածքում միայն 5-6 խմոցներ են սարքել։

«Համայնքապետարանի պարտավորությունը եղել է ստարտ ափ տալը, բայց սա այն բացառիկ կոոպերատիվներից է, որ մինչև օր գործում է, որի տեխնիկան օտարված չէ, կոոպերատիվի հաշվեկշռում է։

Եվ ես երկու ձեռքով կողմ եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություն անցկացնի»,-ասաց Արսեն Աբրահամյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031