Հոկտեմբերի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է պարեկային ծառայության մի խումբ աշխատակիցների։ Հանդիպմանը ներկա էր նաև ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը
Վահե Ղազարյանը նշել է, որ հաշվի առնելով բարեխիղճ ծառայությունը՝ պարեկները նշանակվել են միջին խմբի պաշտոններում և նրանց շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում։
ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը շնորհավորել են ներկաներին, մաղթել բարի ծառայություն և հանձնել սպայական առաջին կոչումները։