Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության խմբի կարգը

Հոկտեմբեր 20,2023 18:13

2022 թվականին Վարչական դատարանը վարույթ էր ընդունել քաղաքացի Ա․Մ․-ի ներկայացուցիչ, ՀՔԱՎ-ի փաստաբան Հայկ Հակոբյանի հայցադիմումը՝ հաշմանդամություն ունեցող քաղաքացու խախտված իրավունքի վերաբերյալ:

Ամիսներ տևած դատավարությունից հետո Վարչական դատարանը բավարարել է   ՀՔԱՎ-ի հայցը և Միասնական սոցիալական ծառայությունը պարտավորվել է Ա․Մ․-ին սահմանել հաշմանդամության երրորդ խումբ։

Ա․Մ․-ն առաջին անգամ հաշմանդամ էր ճանաչվել 2017-ին, նրան տրվել էր հաշմանդամության երրորդ խումբ։ Հաջորդ տարիների  փորձաքննությունների ժամանակ ևս նա ճանաչվել էր հաշմանդամ։ Սակայն 2021-ին Միասնական սոցիալական ծառայությունը, առանց որևէ հիմնավորման, չի ճանաչել Ա․Մ․-ի հաշմանդամությունը՝ զրկելով որևէ կարգից։ Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու արդյունքում 2022-ին վերջինս վերափորձաքննվել է, սակայն հաշմանդամ չճանաչելու մասին որոշումը մնացել է անփոփոխ։

Ա․Մ․-ի խոսքով՝ իր առողջական վիճակը առնվազն ինքնասպասարկման ու աշխատելու անհնարինություն է առաջացրել։ Իսկ նախորդ տարիների համեմատ նրա մոտ ոչ միայն չի եղել առողջական վիճակի դրական տեղաշարժ, ընդհակառակը բարդացել են առողջական խնդիրները։

Ըստ Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ)՝ Ա․Մ․-ն չի ճանաչվել հաշմանդամ, քանի որ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշմամբ  Ա․Մ․-ի մոտ բուժումից հետո կենսագործունեության սահմանափակումները վերացել են։ Ի հակադրություն ՄՍԾ-ի՝ Դատարանը փաստել է, որ առկա ապացույցներով չի հիմնավորվում, որ Ա․Մ․-ի առողջական վիճակը բարելավվել է ու վերացրել է վերջինիս հաշմանդամության կարգ սահմանելու անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով գործի հանգամանքները՝ դատարանը 2022-ի նոյեմբերին բավարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը՝ պարտավորելով Միասնական սոցիալական ծառայությանը ընդունել որոշում Ա․Մ․-ին հաշմանդամության երրորդ խումբ սահմանելու մասին։

Ակնհայտորեն Միասնական սոցիալական ծառայությունը, հաշմանդամ չճանաչելով ԱՄ․-ին․, անհավասար մոտեցում է ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ։ Այսինքն՝ նույն առողջական խնդրի դեպքում երկու անգամ անձին սահմանել է հաշմանդամության երրորդ կարգ, երրորդ անգամ՝ ոչ։ Տեղին է նշել, որ Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը չի ներկայացել դատաքննությանը՝ չնայած դատաքննության վայրի և ժամի մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին։ 

ՀՔԱՎ-ը շարունակում է տրամադրել անվճար իրավական աջակցություն այն քաղաքացիներին, որոնց իրավունքները խախտվել են։ Մեզ հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 077342268 հեռախոսահամարին, գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ դիմել մեր գրասենյակ, հասցեն՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 59։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031