Մրցակցության միջազգային ցանցի 22-րդ տարեկան համաժողովի շրջանակում Բարսելոնա կատարած այցի ընթացքում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի (ԿՈՄԵՍԱ) կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Արևելյան և Հարավային Աֆրիկայի երկրների միջև մրցակցության և բիզնես միջավայրի խթանման ուղղությամբ հարաբերությունների զարգացման հնարավորություններին:
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հաստատման և հետագա քայլերի վերաբերյալ:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով