Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հոկտեմբեր 20,2023 17:39

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի (պանիր, կարագ) արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Սպիտակ):

Մասնավորապես՝

– արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը,

– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, չի  իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,

– արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը կահավորված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով,

– բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031