Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստոր քայլի են դիմում՝ արցախցուն արցախցու դեմ են հանում». Կարինե Նալչաջյան Սրանց մոտ շատ լավ է ստացվում գլխատելը, այդպես Արցախը գլխատեցին

Հոկտեմբեր 20,2023 18:33

«Բազմիցս ասել եմ, որ թշնամին շատ ճշգրիտ է աշխատում, ինչը չի կարելի ասել ընդդիմադիր կողմի մասին՝ ոչ ստանդարտ իրավիճակներում պետք է ոչ ստանդարտ լուծումներ գտնել: Օրինակ, սրանք (իշխանությունները-Գ.Հ.) իրենց կորդինատորների թելադրանքով շատ ճշգրիտ աշխատում են»,-«Հայելի» ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Նրա խոսքով, . «Այս ամբողջ աղետն ունենալով, Արցախի դատարկման աղետին բախվելով՝ գոնե մեր առաջ պետք է խնդիր դնեինք՝ պահպանել արցախցու տեսակը: Արցախցիները եկել են Հայաստանի Հանրապետությւոն,եւ  դա կարելի է օգտագործել ի շահ ազգի, այդ հրաշալի գենոֆոնդը պետք է գուրգուրել, հատկապես որ ծերացող, փոքրաքանակ ժողովուրդ ենք…Իսկ ինչ է արվում իրականում: Նետերն ուղղված են արցախցիների դեմ, այնպիսի իրավիճակի մեջ են ուզում դնել, որ մարդիկ թողնեն ու գնան, տարրալուծվեն աշխարհով մեկ, քանի որ մայր հայրենիքում պետությունն իրենց չի ընդունում»:

Կարինե Նալչաջյանը հավելում է. «Հիմա նաեւ այլ ստոր քայլի են դիմում՝ արցախցուն հանում են  արցախցու, տվյալ դեպքում՝ Շահրամանյանի դեմ: Երբ մեր պետության կողմից Արցախի ղեկավարության դեմ նման բան է կազմակերպվում, այսինքն այն այն մարդկանց կողմից, ում ձեռքն ընկել է մեր պետությունը, դու սկսում ես մտածել, որ վախենում են այդ գործիչներից, քանի որ նրանք կարող են ինչ-որ բաներ անել: Փաստորեն իրենք վտանգ են զգում այդ մարդկանցից, դրա համար էլ ուզում են ոչնչացնել: Առհասարակ սրանց (իշխանությունների-Գ.Հ.) մոտ  շատ լավ է ստացվում գլխատելը, այդպես Արցախը գլխատեցին, մեր լավագույն գործիչներին բանտերը նետեցին, հիմա էլ հալածանքների են ենթարկում, լավագույն զինվորականներին հետապնդելով՝ մեր բազուկն են կտրում: Պարզ է, որ առանց գլուխ ու առանց բազուկ՝ ժողովուրդը կխարխափի»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Շատ տեղին է նկատել մեր հարգելի հոգեբանը, որ սկսվել է արցախցուն արցախցու դեմ հանելու խորամանկ դավադրությունը։ Այս ազգակործան, անողնաշար ու անկարող իշխանությունը ուրիշ ոչնչի ունակ չի, որպեսզի լարվածությունն իր վրայից հեռացնի, սկսում է ներկաներին նախկինների դեմ հանել, ռուսամետներին արևմտամետների դեմ հանել, հայաստանցիներին արցախցիների դեմ հանել։ Հիմա էլ ամենաստոր քայլն է կազմակերպում – բռնագաղթված արցախցուն Արցախի անիշխան ղեկավարի դեմ է հանում ու ինքը կողքից ծիծաղում է, որ կարողացավ մի գնդակով երկու նապաստակ խփի։
    Սա ստորության աննախադեպ դրսևորում է։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031