ՆԳՆ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հոկտեմբերի 20-ին օպերատիվ խորհրդակցության էր հրավիրել Երևան քաղաքի վարչության ղեկավար կազմին, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների պետերին և նրանց տեղակալներին:
Խորհրդակցությանը ներկայացվել են անցած 9 ամիսների ընթացքում օպերատիվ ծառայողական գործունեության, ինչպես նաև օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։
Արամ Հովհաննիսյանը բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնեց անձնակազմին:
Ոստիկանության պետը շեշտել է, որ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները, դրսևորել բացառիկ պատասխանատվություն և օրինակելի վարք՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով կարևոր նախապայման համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու գործում:
Անդրադառնալով ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին՝ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անդրադարձավ ատեստավորման գործընթացին, ինչպես նաև կառուցվածքային փոփոխություններին և կադրային համալրմանը։
Կարդացեք նաև
Քննարկվեցին ծառայողական կարգապահությանն ու ենթակա տարածքներում օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր ևս։
ՆԳՆ ոստիկանություն