Aravot.am-ը Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, որը հասարակական հիմունքներով Պալյանի օգնական է ձեւակերպված, Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) մագիստրատուրայի «Կառավարում» բաժնի առաջին կուրսի ուսանող է՝ առկա ուսուցմամբ, սակայն դասերի չի հաճախում, ինչպես շրջանառվում է մամուլում:
«Պալյան էմմայի ամուսինը մեզ մոտ սովորում է հեռակա համակարգում, 2-րդից տեղափոխվելու է 3-րդ կուրս։ Դասերին հաճախում է։ Մենք բացարձակ դասերին չհաճախող ուսանող չունենք: Ավելին, մենք հեռացնում ենք ուսանողներին չհաճախելու համար, իրենք նկատողություն են ստանում: Այն, որ նա մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող է, իրականությանը չի համապատասխանում: Նա ընդամենը սովորում է հեռակա բաժնում, 2-րդից պատրաստվում է տեղափոխվել է 3-րդ կուրս, ինչու եմ ասում պատրաստվում է, որովհետեւ դեռ լիկվիդացիոն շրջան պետք է հանձնենք, նոր հրամանագրվի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ