Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի խումբ արցախցիներ ծեծել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին

Հոկտեմբեր 20,2023 15:47

Արցախի ներկայացուցչության մոտ այսօր բողոքի ցույց անող արցախցիների եւ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի միջեւ բախում տեղի ունեցավ։

Արցախցիները առավոտից  բողոքի ցույց են անում Արցախի ներկայացուցչության մոտ։ Նրանք բավականին վրդովված են, նույնիսկ նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումն ու նրա պարզաբանումները կրքերը չհանդարտեցրին։

Քաշքշուկ սկսվեց։ Ցույցի մասնակիցները բռունցքով հարվածում էին Կարեն Շահրամանյանին, պատռեցին նրա վերնազգեստը, փողկապը պոկեցին։ Ոստիկանները փորձում էին հանդարտեցնել ցուցարարներին։ Նրանցից ոմանց բերման ենթարկեցին։

Այս պահին իրավիճակը ավելի հանգիստ է։

Կարեն Շահրամանյանը Արցախում երկար տարիներ զբաղեցրել է պետական պաշտոններ․ մոտ 10 տարի եղել  է քաղաքաշինության նախարարը, ապա ղեկավարել է ԼՂ Կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեն, ապա նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել։

Բողոքի ցույցի 4 մասնակից ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության շենքի մոտից ֆիզիկական ներգործության անմիջական հիմնավոր կասկածով ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Արցախցիներ ջան, փոխանակ գնաք նիկոլին ծեծեք, որ Արցախն ադրբեջան համարեց և առիթ տվեց իր քիրվա ալիևին, որ ձեզ բռնի արտաքսեն ձեր հայրենիքից, եկել եք ու տանջահար վիճակում իրար եք ծեծում։ Բա դա եղավ խեքին մոտ?:
    Ձեզ աշխատավարձ ու թոշակ չտվողը նիկոլն է և ոչ թե էդ մարդը, որին դուք ծեծում եք։

  2. Հայ մարդ says:

    Եթե արցախցիները փորձեին մի որևե քպ-ականի ծեծեին, ապա կրմիր բերետավորները նման փորձ անողների գլուխները կջարդեին, բայց հիմա հանգիստ թողնում են, որ արցախցին արցախցու գլուխը ջարդի, որպեսզի մեջների զայրույթը պարպվի ու չգնան Արցախը հանձնող ու ադրբեջանի կազմում ամրագրող նիկոլից հաշիվներ պահանջեն։ Ուստի տրամաբանական է, որ այս խժդժությունների նախագծի հեղինակը նիկոլն է, կատարողներն էլ սամվել բաբայանի մերձավորները։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031