Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր դղյակների կեսը տվեք, գնանք ապրենք․ թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի»․ բողոքի ցույց Արցախի ներկայացուցչության մոտ

Հոկտեմբեր 20,2023 14:55

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր արցախցիները բողոքի ցույց էին անում Արցախի  ներկայացուցչության մոտ՝ պահանջում էին Շահրամանյանի հետ հանդիպում, որպեսզի իրենց հուզող հարցերի պատասխանները ստանան հենց նրանից։

Բողոքի ցույցի ժամանակ մի խումբ արցախցիներին հաջողվեց ներս մտնել ու առանձին խոսել Շահրամանյանի հետ։

Ցույցի մասնակիցներից մեկն ասաց, որ Շահրամանյանի հետ զրույցից ոչինչ հստակ չէ՝ ոնց, երբ տներով կապահովվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ «Շահրամանյանը ոչ մի բան չի կարում ասի»։

Լրագրողի ճշտող հարցին՝ դղյակներ ունե՞ն Արցախի պաշտոնյաները, քաղաքացին պատասխանեց․ «Բա ոնց չունեն, սաղ «զապրավկեքի» կեսն առել են, մեկը՝ Արայիկ Հարությունյանը»։

Արցախցուն զայրացրեց լրագրողի հարցը՝ ասում են՝ այս ցույցը դրդել է Սամվել Բաբայանը։

«Պրիչոմ ստեղ Սամվել Բաբայան։ Սամվել Բաբայանն ի՞նչ կապ ունի։ Ես իմ խնդրով եմ եկել։ Ասում եմ՝ տուն, տանիք տվեք, ապրենք։ Էն ովքեր ավտոների մեջ են քնում, էդ մարդկանց թող տուն տան»,-ասաց քաղաքացին։

Թե ո՞վ պիտի տուն տա, մեկ այլ արցախցի էլ այսպես պատասխանեց․ «Արցախի ղեկավարությունը պիտի տա, Երեւանի ղեկավարությունը ինձ հեսա տեղ ա տվել, ստեղ կանգնած եմ։ Հայաստանը սաղ ղարաբաղցիներին ապահովել ա ամեն ինչով։ Էն 100 հազար դոլարանոց ավտոյով (նկատի ունի Շահրամանյանին) եկել ա ստեղ, որ ինչ անի։ Իրանց գլխում եղել ա մենակ գան ստեղ Հայաստանի իշխանությունը փոխեն»։

Թե ում նկատի ունի լրագրողների հետ զրուցող այս քաղաքացին, հեգնանքով ասաց՝ ով որ Արցախ ՓԲԸ-ում սաղ թալանել է՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան․ «Քանի՞ անուն տամ, էդ իրանց սաղ կանտորան»։

Սրան զուգահեռ դրսում՝ Արցախի ներկայացուցչության մոտ արցախցի Նարե Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է Արցախի մնացորդները վերացնել արցախցիների ձեռքով։ Սամվել Բաբայանը տարբեր հարթակներում ասում է՝ պետք է դատել Արցախի պաշտոնյաներին, նախագահներին, պատգամավորներին, որոնց ժողովուրդը սահմանադրական ճանապարհով ընտրել է։ Գալիս է այստեղ, որից հետո Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ձերբակալում են։ Հետո այսպես ուղղորդում է, որ վերացվի Արցախի պետականության վերջին նշույլները։ Չգիտեմ՝ նրան ինչ պաշտոն են խոստացել, բայց մյուս անգամ Արցախի ներկայացուցչության դուռը ջարդելուց առաջ արցախցիները ստիպված են լինելու ջարդել ինձ եւ իմ երեխաներին։ Ես թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի»։

Tense situation at the representation of Artsakh in Armenia

Tense situation at the representation of Artsakh in Armenia

Tense situation at the representation of Artsakh in Armenia

Tense situation at the representation of Artsakh in Armenia

Tense situation at the representation of Artsakh in Armenia

ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության մոտ բախումների ընթացքում հավաքվածները հարձակվել են ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031