Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը շարունակում է Բաքվի բանտերում պահել հարյուրավոր ռազմագերիների. միջազգային գործընկերների հետ հաղորդակցությունների ժամանակ հիշեցնում է Թագուհի Թովմասյանը

Հոկտեմբեր 20,2023 15:06

Միջազգային գործընկերներիս հետ գրավոր և բանավոր հաղորդակցությունների ժամանակ շարունակում եմ բարձրացնել հայ գերիների խնդիրը՝ հիշեցնելով, որ 2020թ.-ից սկսած մինչ օրս Ադրբեջանը Հայաստանի և Արցախի քաղաքացիներին տարբեր իրավիճակներում գերեվարում է:

Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով թե՛ միջազգային իրավունքի սկզբունքները, թե՛ ստանձնած միջազգային պարտավորությունները, շարունակում է Բաքվի բանտերում պահել հարյուրավոր ռազմագերիների և ապօրինաբար առևանգված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց։

Միջազգային գործընկերներիս ուղղված գրություններում շեշտել եմ, որ, օրինակ, Վագիֆ Խաչատրյանին հասցեագրվող մեղադրանքներն Արցախյան առաջին պատերազմի ընթացքում կատարած հանցագործությունների վերաբերյալ ամբողջովին կեղծ են և խնդրել եմ առարկայական ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին և մեր մյուս հայրենակիցներին Բաքվի բանտերից դուրս բերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

Շարունակելու եմ մշտապես զբաղվել գերեվարված հայրենակիցների վերադարձի հարցով այնքան ժամանակ, քանի դեռ հարցն իր արդարացի և ամբողջական լուծումը չի գտել։

Բոլոր իմ գործընկերներին հիշեցնում եմ, որ քանի դեռ Ադրբեջանի նկատմամբ գործուն պատժամիջոցներ չեն կիրառվել, նա շարունակում է նորանոր հանցանքներ գործել:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031