Հոկտեմբերի 19-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։
Հանդիպմանը դեսպան Արման Խաչատրյանը ի պահ է հանձնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերագիրը։
Արարողությունից հետո տեղի է ունեցել դեսպանի և գլխավոր քարտուղարի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵԽ փոխգործակցությանը և տարածաշրջանային խնդիրներին։
Հայաստանը Եվրոպայի խորհրդում
Սա՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերագիրը նույնքան արտահերթ եվ կարեվոր է, որքան , ասենք հանրապետության առաջ ծառացած այս աղետալի վիճակի վերաբերյալ որոշումներ ընդունե՞լը։ Էդ մարդիկ գնում են Հայաստանից, լքում են իրենց “Մայր Հայաստանը” տեսնելով , որ ավելի առաջնային է ակադեմիական քաղաքի հարցերը վավերացնելը , քան իրենց սոցիալական վիճակով պետականորեն մոտեցումը։
Մահապատժի վերացումով մենք թեվակոխում են աշխարհի դեմոկրատական եվ մարդասիրական երկրների շարքը; Իսկ արցախցի՞ն․․․ Դեհ , ում է պետք հոգսերի մեջ թաղված վռնդված արցախցին ։ Թող գնա։