Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Ջոշուա Հեքի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Իլհամ Ալիևը վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, բանակցությունները շարունակելու և հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունը: Ըստ տեղեկատվության՝ կողմերը Բաքվում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Ջոշուա Հեքը տարածաշրջանային այցի շրջանակում կայցելի նաև Հայաստան, Թուրքիա, և Վրաստան։