ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցածը պարզ ցուցանում է, թե այս ամենի թիվ մեկ պատասխանատու Հայաստանի իշխանությունն ինչպես է ստեղծում անիշխանություն, նշանակում իրենից հեռու մեղավորներ, ձեռքերը լվանում պատասխանատվությունից ու նորանոր պառակտումներ մտցնում հանրության, այս անգամ նաև՝ արցախահայության մեջ։
Շատ հասկանալի զայրույթի, հարցադրումների հասցեատերն իրականում մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը, որոնց փորձում են փրկել ու սլաքներն այլոց վրա ուղղել նաեւ արցախցիների անունից հանդես եկող ինքնակոչ ջուր պղտորողները։
Իրավիճակը շտկելու պահանջն այլեւս կենսական անհրաժեշտություն է։ Ու պետք է գործել վայրկյան առաջ՝ բացելով բոլոր փակագծերը, իրերը կոչել իրենց անուններով ու փաստերով։
Կարդացեք նաև
Հապաղելը մահացու վտանգ է պարունակում։
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այն ինչ դուք հիմա անում եք Հայաստանում Արցախի ներկայացուցչության առաջ, անընդունելի է: Դուք օգնում եք Հայաստանի իշխանություն կոչվող խմբակին՝ մաքրել Արցախի հանդեպ գործած իրենց աններելի մեղքերը:
Վերջում այդ ամենը բարդելու են արցախահայության վրա և աշխարհի աչքի առջև հեղինակազրկեն Արցախն ու արցախահայության արդար պահանջներն ու իրավունքները:
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախյան աղետի համար Նիկոլի փոխարեն Արցախյան իշխանություններին մեղադրելը նույնն է թե՝ գնդակահարողի փոխարեն մեղադրես գնդակի դեմն առնել լավ կամ վատ փորձողին, ում դա չի հաջողվել։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հավասարազոր էր Արցախի գնդակահարությանը։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել է Նիկոլը։ 2022-ի հոկտեմբերի սկզբին Պրահայում։
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Անձամբ ես Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին բացարձակ չեմ մեղադրում ժողովրդին տարհանելու համար, որովհետև նա տղամարդավարի ստանձնեց որոշում կայացնելու պատասխանատվություն և փրկեց 120000 մարդու կյանք։
Բոլոր նրանք, ովքեր այդ պահին եղել են Արցախում շատ լավ պետք է հիշեն, թե ինչպիսի իրավիճակ էր… իսկ բողոքողները թող մեկ անգամ իրենք իրենց հարց տան, որ եթե իրենք լինեին այդքան մարդկային կյանքերի պատասխանատու՝ապա ինչպես կվարվեին։
Եվ մի խորհուրդ՝ եթե բացարձակ տեղյակ չեք քաղաքական գործընթացներին և պետական կառավարման վերին օղակներում կատարվող իրադարձություններից ու որոշումների կայացումներից՝անիմաստ քայլերի մի դիմեք և պահանջեք հարցերի հրապարակային պատասխաններ։
Դուք Արցախում պետք է ամեն օր բողոքի ակցիա անեիք և հստակ պահանջներ ներկայացնեիք՝բայց փոխարենը ասում էիք «մունք պալիծիկին խառնվում չընք, լահանդի պանիկավատք անում և այլն»
Ներկա իրավիճակում մի մեծ մեղքի բաժին էլ Արցախի «քաղաքականությամբ չզբաղվող» իներտ անտարբեր մասսան ունի և պետք չի թացը չորի հետ խառնել։