Տեր Տիրայր Հովակիմյանի ֆեյսբուքյան գրառումը
73-րդ փուլով, Իսրայէլի Հայֆա քա ղաքի հայ համայնքը օգնութիւն է տրամադրում Արցախից բռնի տեղահանուած եւ Հայաստան տեղափոխուած հետեւեալ ընտանիքներին.
1.Օգնութիւն ենք տրամադրել Արմէն Հենրիկի Բարսեղեանի 4 հոգանոց ընտանիքին: Արմէնը այս պահին գտնւում է Երեւանի Միքաէլեան համալսարանական հիւանդանոցում: 2023թ-ին Ստեփանակերտի բենզինի լցակայանի չարաբաստիկ պայթիւնի վիրաւորներից է, ով Երեւան է տեղափոխուել ուղղաթիռով: Խորը այրուածքներ ունի ձեռքերի յատուածում եւ թեթեւ այրուածք գլխի վրայ: Արմէնը աշխատել է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ում որպէս փրկարար: Մասնակցել է 2016,2020,2023թթ-ի մարտական գործողութիւններին: Պատերազմի դադարից անմիջապէս յետոյ մասնակցել է վիրաւորների եւ զոհերի որոնողական աշխատանքներին: Կինը եւ երկու անչափահաս աղջիկները այժմ վարձով բնակութիւն են հաստատել Չարենցաւանում: Այս ընտանիքի համար մեր համայնքը գնել է երկու կարեւոր ապրանքներ. Սառնարան եւ Ջրատաքացուցիչ, որոնք պարզապես պակասում էին բնակարանում: Ծախսուել է՝ 204,800դրամ գումար:
2.Օգնութիւն ենք տրամադրել Արցախի Մարտունի քաղաքի Նոր Շէն գիւղի դպրոցի տնօրէն՝ Սամուէլ Աւանեսեանի 8 հոգանոց ընտանիքին: Վերջիններս Արցախից տեղահանուելով եկել են քաղաք Կապան եւ տուն վարձել այնտեղ: Մեր համայնքը այս ընտանիքի համար գնել է՝ 5 կուբամետր կտրտուած ցախ, որպէսզի սկբնական երկու ամսուայ տան ջեռուցումը ապահովուած լինի: Ընտանիքում կայ 9ամսական փոքրիկ, իսկ Կապանում ձմռանը շատ ցուրտ է լինում: Ծախսուել է ՝ 100,000դրամ գումար:
Կարդացեք նաև
3.Օգնութիւն ենք տրամադրել Արցախի Ճարտար քաղաքից բռնի տեղահանուած Սասուն Հայրապէտեանի 11 հոգանոց բազմանդամ ընտանիքին: Սասունը ունի 8 երեխայ, 9-րդի սպասումով: Երկուսը չափահաս են, միւսները անչափահաս: Սասունը մասնակցել է Արցախեան երեք պատերազմներին, կորցրել է հարազատ եղբորը եւ հայրենի տունը: Տեղափոխուելով Հայաստան, նրանք շատերի նման նույնպէս չեն կարողացել կացարան գտնել եւ այժմ ժամանակաւորապէս ապրում են իրենց ծանօթի տանը՝ Կոտայքի մարզի Զառ գիւղում: Այս ընտանիքի խնդրանքով գնել ենք իրենց համար ամէնաանհրաժեշտ ապրանքները. լուացքի մեքենայ, գազօջախ (որպէսզի հացը տանը թխեն) եւ երեք շարժական ծալովի մահճակալներ: Ծախսուել է 314,800դրամ:
Ըստ Տեր Տիրայր Հովակիմյանի՝ Հայֆայի հայ համայնքը վերոնշյալ երեք ընտանիքներին օգնելու համար ծախսել է ընդհանուր՝ 619,600 դրամ գումար կամ (1630$):