Վանաձորի բժշկական կենտրոնում ժամեր առաջ լույս աշխարհ է եկել արցախցի երկրորդ փոքրիկը:
2800 գրամ քաշով ու 50 սմ հասակով ծնված Եվան երիտասարդ ընտանիքի առաջնեկն է:
Ծնունդն ընդունել են մանկաբարձ-գինեկոլոգներ Արամայիս Դունամալյանն ու Նելլի Միրզոյանը:
Անեսթեզիոլոգ՝ Արայիկ Փիլոյան
Նեոնատոլոգ՝ Սվետլանա Պապիկյան
Մայրը՝ Վարդուհի Ավակիմյանը մինչ տեղահանվելը աշխատել է Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթում՝ որպես երգչուհի:
Ընտանիքը Արցախից բռնի տեղահանվել էր սեպտեմբերի 24-ին՝ Ստեփանակերտից:
Կարդացեք նաև
Լուսանկարում փոքրիկ Եվան է` բժիշկ Արամայիս Դունամալյանի հոգատար ձեռքերում:
«Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ