Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան․ «Ոչ մի փաստաթղթով չեն կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»

Հոկտեմբեր 20,2023 13:08

Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ իրավիճակը լարվեց, այն բանից հետո, երբ բողոքի ցույցի ժամանակ Արցախից բռնի տեղահանվածները փորձում էին հանդիպել ԱՀ նախագահի հետ։ Քանի որ ի սկզբանե նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպման դուրս չէր գալիս, արցախցիները ստիպված ճեղքեցին ոստիկանական պատնեշը, մուտք գործեցին ներկայացուցչության շենք։ Նրանք պահանջում են հանդիպում Արցախի նախագահ Շահրամանյանի հետ։

Tense situation at the representation of Artsakh in Armenia

Tense situation at the representation of Artsakh in Armenia

Tense situation at the representation of Artsakh in Armenia

Քաղաքացիները բավականին վրդովված են, նրանք վիճում, հայհոյում են այն ոստիկանների հետ, որոնք փորձում են խոչընդոտել ներկայացուցչության ներսում նրանց շարժը։

Tense situation at the representation of Artsakh in Armenia

Tense situation at the representation of Artsakh in Armenia

Tense situation in the Artsakh representation in Armenia

Բողոքի մասնակիցներից մի քանիսը մտան այն սենյակը, որտեղ Շահրամանյանն էր, ապա րոպեներ հետո Շահրամանյանը դուրս եկավ ու շենքի մուտքի մոտ հավաքված արցախցիներին փորձում էր որոշ պարզաբանումներ տալ։

«Թորքերը հենա ընդե վեննը կացած»,-Շահրամանյանի հասցեին ռեպլիկ արեց ցույցի մասնակիցներից մեկը, ինչը ակնհայտ զայրացրեց Շահրամանյանին։ «Եկա, գանգդ կկոտրիմ»,– արձագանքեց նա։

ԱՀ նախագահը ցույցի մասնակիցներին ասաց՝ քանի որ մեզ չհաջողվեց լրատվամիջոցներից զերծ մնալ, ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց ինչ պիտի ասեմ, մեծ վտանգներ է պարունակում ե՛ւ Հայաստանի Հանրապետության ե՛ւ Արցախի հետագա ճակատագրի համար․ «Բոլորս էլ շատ դժվար, ծայրահեղ ծանր վիճակում ենք, բայց հիմա ինչ կատարվում է, ավելի է ծանրացնում վիճակը։ Մենք թշնամի այստեղ չունենք, մենք մի թշնամի ունենք»։

Մարդկանց չբավարարեցին Շահրամանյանի խոսքերը, սկսեցին իրար հերթ չտալով հարցեր ուղղել, մեղադրել նրան։

«Իմ արած բոլոր քայլերի համար պատասխանատու եմ ձեր առաջ, ձեր ընտանիքների առաջ։ Իմ կայացրած որոշումներով եմ ես պատասխանատու։ Ռեպլիկներ եք անում՝ թուրքա․․․կպատասխանեմ բոլորի մասով, բենզինի մասով էլ պատրաստ եմ խոսել»,-ասաց Շահրամանյանը։

Նա ասաց՝ մենք ունենք մեկ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունն է, մենք Հայաստանի Հանրապետության ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք․ «Պատրաստ եմ քննարկել այն, ինչում ինձ մեղադրում եք»։

Tense situation in the Artsakh representation in Armenia

Արցախցիներից մեկը մոտեցավ Շահրամանյանին եւ մեղադրեց, որ նա անգամ ցավակցական ոչ մի խոսք չի ուղղել Արցախի ժողովրդին․ «Եթե Հայաստանի իշխանությունը, կապ չունի՝ Փաշինյանն ա, Սերժ Սարգսյանն ա, թե Քոչարյանն ա, եթե ձեզ չեն վստահում, դուք ո՞նց եք հարց լուծելու»։ Շահրամանյանն էլ հարցով հարցին պատասխանեց՝ ի՞նչ գիտեք՝ չեն վստահում։

«Բա եթե վստահում են, ինչո՞ւ Հայաստանի ղեկավարության հետ չեք նստել բանակցության, էս ժողովրդի հարցերը լուծել»։

Շահրամանյանը վստահեցրեց՝ բոլորը հարցերը պատասխան ունեն, բայց չի կարող այստեղ խոսել։

«Մարդիկ տեղ չունեն քնելու, դուք անգամ դուրս չեկաք հեռուստացույցով խոսեք, թե այսքան ժողովուրդ է բենզինի պահեստի պայթյունից զոհվել, ցավակցում եմ, էսքան զոհ ենք տվել, ցավակցում եմ»,-ասաց արցախցիներից մեկը։

Իրավիճակն այնքան շիկացած էր, որ Շահրամանյանը չէր կարողանում արտահայտվել, նա փորձում էր առանձին հանդիպման օր նշանակել, չէր ստացվում։

«Մենք եկել ենք ժողովրդի անունից ձեզ հարց տանք։ Ամսի 9-ին դուք ընտրվել եք նախագահ։ Ամսի 19-ին պատերազմը սկսվել է։ Մեր պատգամավորներին հարց ենք տվել՝ Բաղունցին, ասել է՝ պատերազմի սպառնալիքի տակ ստորագրել եք Արցախի Հանրապետությունը լուծարելու թուղթը։ Առաջին հարցը՝ էն ժամանակ պատերազմի սպառնալիքի տակ լուծարվել է, բա հիմա ի՞նչն է խնդիրը, որ ԱԺ նիստ չի հրավիրվում էդ հրամանագրի լուծարման շուրջ։ Մարդիկ երեսուն տարի պայքարել են, հանրապետություն են ստեղծել, մի րոպեում լուծարվել է, պրծել»,- Շահրամանյանին դիմեց ցույցի մասնակիցներից մեկը։

Ի պատասխան Շահրամանյանն ասաց՝ Արցախի Հանրապետությունը չի լուծարվել․ «Այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել։ Բայց վստահեցնում եմ՝ այս փաստաթղթի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերին ենք տեղյակ։ Ոչ մի փաստաթղթով չեն կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրա պատասխանը ես հանրային ձեւով պատասխան եմ տալու, Հանրային հեռուստաընկերությունով։ Առաջիկայում կխոսեմ բոլոր հարցերի՝ եւ լուծարման, եւ ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով ընդունված փաստաթղթի շուրջ։ Ամսի 20-ին 24 ժամ հետո ռազմական գործողությունները կանգնել են ու գիտեք որտեղ՝ հենա Կրկժանում էին, Մալյուբալույում էին։ Ոչ ոք թող չկասկածի՝ եթե մենք կարողանային հաղթել, մենք մինչեւ վերջ չէինք կանգնի , մենք խնայել ենք մեր տղաներին, խնայել ենք մեր քաղաքացիական բնակչության կյանքը, որը վտանգված էր։ Կմտնեին քաղաք, կմորթեին, ու էսքան մարդ այստեղ չէր լինի»։

Tense situation at the representation of Artsakh in Armenia

Ցույցի մասնակիցներն անընդհատ տեղից վրդովված հարցեր էին ուղղում, վիրավորանքներ հնչեցնում։ Շահրամանյանը չշարունակեց, ներս գնաց, դա ավելի զայրացրեց արցախցիներին, նրանք փորձեցին ոստիկանական պատնեշը ճեղքել եւ ներս մտնել, սակայն ընդամենը մի քանիսին հաջողվեց ներս մտնել։

Մինչ այդ Շահրամանյանն առաջարկել էր հաջորդ շաբաթ մի մեծ դահլիճում հանդիպում կազմակերպել։

Հիշեցնենք, որ արցախցիները բողոքի ցույց էին անում նաեւ հոկտեմբերի 17-ին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031