Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շուրջ 200 տոննա չոր սնունդ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին հատկացնելու նպատակով

Հոկտեմբեր 20,2023 12:55

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը շուրջ 200 տոննա բարձր սննդային արժեք ունեցող չոր սնունդ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված 5000 ընտանիքների: Ըստ հաշվարկների՝ այն կարող է բավարարել չորս հոգանոց ընտանիքի 20-օրյա սննդի պահանջարկը:

Սննդի բաշխումը կիրականացվի պետական կառույցների և բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնք ներգրավված են բռնի տեղահանվածներին մարդասիրական աջակցություն ցուցաբերման գործում:

«Այս փուլում, երբ արցախցիները հրատապ կարիքներ ունեն, մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել՝ սկսած առօրյա կարիքներից։ Չոր սննդամթերքը, ինչպիսին են մակարոնեղենը, ալյուրի տարբեր տեսակները և բարձրորակ կաթի փոշին, հասանելի կլինեն թիրախային բաշխման համար»,- նշում է գործակալության արցախյան նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը։

Շուրջ 600,000 ԱՄՆ դոլար արժողությամբ սննդամթերքը հնարավոր է եղել ձեռքբերել «Մենք ենք մեր սարերը» գործակալության նվիրատուների և Ռուբեն Վարդանյանի ընտանիքի աջակցությամբ: «Մեր գործընկերների և աջակիցների հետ միասին ուրախ ենք օգնել արցախցի տեղահանված ընտանիքներին: Մենք հասկանում ենք, որ երկարաժամկետ, համակարգային և համաձայնեցված մոտեցում է պահանջվում այս չափազանց դժվարին պայմաններում արցախցիների համար կեցության արժանապատիվ հնարավորություններ ապահովելու համար: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ մասնակից լինենք այդ ջանքերին, և ես գիտեմ, որ Ռուբենը շատ շնորհակալ է յուրաքանչյուրին, ով աջակցում է Արցախի ժողովրդին այս դժվարին պահին։ Այս փուլում կենտրոնանալով հրատապ կարիքների վրա՝ մենք նախատեսում ենք առաջիկայում հնարավորություններ ստեղծել կրթության, հմտությունների զարգացման և վերապատրաստման ծրագրերի միջոցով արցախցիների ներուժը զարգացնելու համար»,– նշում է Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։

Ռուբեն Վարդանյանի կողմից 2022 թվականին հիմնադրված «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նպատակն ի սկզբանե Արցախի կայուն սոցիալտնտեսական և մշակութային զարգացման խթանումն էր: Երբ սկսվեց շրջափակումը, գործակալությունն իր ջանքերը կենտրոնացրեց Արցախի բնակչությանը մարդասիրական օգնության, այդ թվում՝ սննդի մատակարարման, առաջնային առողջապահության և այլ ոլորտներում աջակցության ցուցաբերման  խնդիրների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031