«Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, կա՞ մարդ այստեղ, որ այդ փաստաթուղթը կարդացել է: Այդ փաստաթղթի հետ կապված շատ հերցեր կան, որոնց մասին ես այստեղ խոսել չեմ կարող:
Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ փաստաթղթի և՛ դրական, և՛ բացասական կողմերին մենք ծանոթ ենք, ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»,- ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ ցույց անող արցախցիներին ասել է Սամվել Շահրամանյանը: