Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բողոքի ցույց են անում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ։ Նրանք կարողացան մուտք գործել շենք՝ ճեղքելով ոստիկանության ծառայողների պատնեշը։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շենքում է, քաղաքացիներն էլ փորձում են իրենց համար անորոշ հարցերի պատասխանները ստանալ նրանից։
Նրանք բողոքում են Արցախի Հանրապետության նախագահի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի` հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու առհասարակ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։
Կարդացեք նաև
Իրավիճակը Արցախի ներկայացուցչության շենքում շարունակում է լարված մնալ։